Լրահոս

17.02.2012 13:23


ՀՀԿ–ական. «Կեղծիքներ կլինեն թե՛ մեծամասնական, թե՛ համամասնական ընտրակարգերի դեպքում»

ՀՀԿ–ական. «Կեղծիքներ կլինեն թե՛ մեծամասնական, թե՛ համամասնական ընտրակարգերի դեպքում»

ՀՀԿ–ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի համոզմամբ՝ այսօր անհրաժեշտություն չկա վերացնել մեծամասնական ընտրակարգը և անցում կատարել 100%–ով համամասնականի, քանի որ քաղաքական համակարգը Հայաստանում չի կայացել.

–Կա՛մ պետք է փոփոխություն մտնի Սահմանդրության մեջ, կա՛մ պետք է ընտրություններն անցկացվեն համամասնական-մեծամասնական ընտրակարգով: Կեղծիքներ կլինեն թե՛ մեծամասնական, թե՛ համամասնական ընտրակարգերի անցկացման դեպքում:

Նա նաև նշել է, որ ԲՀԿ-ն ձգտում է մեծացնել իր ընտրազանգվածը, իսկ ՀՀԿ-ին էլ չպետք է մեղադրել վարչական ռեսուրսների օգտագործման համար, քանի որ դա կարելի է ասել պաշտոնը կամ աշխատանքային գործունեությունը չարաշահելու դեպքում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը